|
Փոխարժեքներ
24 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի Մայս ալ-Ջաբալ և Բլիդա գյուղերի միջև ընկած տարածքում հարվածել է մարդատար մեքենայի, ինչի հետևանքով զոհվել է երեք մարդ։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Լիբանանի շտապօգնության ծառայության աղբյուրը։
«Անօդաչու թռչող սարքը կառավարվող հրթիռ է օգտագործել երկու բնակավայրերի միջև ընկած մայրուղով երթևեկող բեռնատարին հարվածելու համար։ Հարվածի զոհ են դարձել մեկ լիբանանցի և երկու սիրիացի։ Տրանսպորտային միջոցն ամբողջությամբ այրվել է, իսկ միջադեպի տարածքում գրանցվել են նաև վնասներ»,-ասել է գործակալության աղբյուրը։