|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Սիրիական բանակը Իդլիբ նահանգում խոցել է թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ը. հայտնում է «Военкоры Русской Весны» Թելեգրամյան հեռուստաալիքը:
«Ամեն ինչ սկսվել է այն բանից, որ սիրիացի զինվորականները, որոնց դիրքերը գտնվում են Քաֆեր Նաբալի մոտակայքում, նշել են զինյալների կողմից հրետանային հարձակման ճշգրտությունը: Հենակետերը, վառելիքի, զինամթերքի պահեստները, ինչպես նաև կառավարական զորքերի զրահապատ մեքենաները ենթարկվել են հրետակոծման», - RV-ին հայտնել է ռազմական աղբյուրը:
Ավելի ուշ, Սիրիայի ՀՕՊ-ին հաջողվել է խոցել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ԱԹՍ-ը, որը մի քանի անգամ թռիչք է կատարել սիրիական բանակի դիրքերում: Դրանից անմիջապես հետո զինյալների հրետակոծությունը կտրուկ նվազել է: