կարևոր
604 դիտում, 36 րոպե առաջ - 2026-11-29 11:04
Քաղաքական

Իշխանական ուժերի հետ համագործակցություն չեմ պատկերացնում. Սպիտակի համայնքապետի թեկնածու

Իշխանական ուժերի հետ համագործակցություն չեմ պատկերացնում. Սպիտակի համայնքապետի թեկնածու

Սպիտակի համայնքապետի թեկնածու «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Արման Ավետիսյանը քվեարկել է Սպիտակի 22/25 ընտրատեղամասում։ 

««Ուժեղ Հայաստան»-ը հաղթելու է Սպիտակում, եթե կալանավորեն ինձ, շինծու գործ է, ամեն ինչի պատրաստ եմ»,- քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասել է Արման Ավետիսյանը։

«Քվեարկել եմ հանուն մեր համայնքի բարօրության, մեր համայնքի զարգացման։ Այսօր ուղղակի անհասկանալի էր այս ժամին այստեղ, ոչ քամի կա, եղանակը ոնց որ թե լավն է, չեմ կարող ասել, դեպք է, պատահել է, հուսանք շուտով կշտկվի»,- նշել է Ավետիսյանը՝ պատասխանելով լրագրողի՝ ընտրատեղամասում հոսանքազրկման մասին հարցին:

Հիշեցնենք՝ Սպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածուի քվեարկության ժամանակ հոսանքազրկվել է ՏԸՀ-ն։

Անդրադառնալով հնարավոր կոալիցիային՝ նա ընդգծել է, որ իրենց ուժը միակ ընդդիմադիրն է ընտրություններին մասնակցող ուժերի շրջանում, և իշխանական ուժերի հետ համագործակցություն չի պատկերացնում։