կարևոր
319 դիտում, 14 րոպե առաջ - 2026-11-29 18:00
Աշխարհ

Իլոն Մասկը ողջունել է USAID-ի դեմ ուղղված մեղադրանքները

Իլոն Մասկը ողջունել է USAID-ի դեմ ուղղված մեղադրանքները

Իլոն Մասկը ողջունել է USAID-ի դեմ ուղղված մեղադրանքները։

Միլիարդատերը վերահրապարակել է մի հրապարակում, ըստ որի՝ Բայդենի նախագահության օրոք USAID-ը 817.4 միլիոն դոլար է ծախսել արտասահմանում ընտրությունների և քաղաքական գործընթացների հետ կապված ծրագրերի վրա։

Տվյալների համաձայն՝ ամենամեծ առանձին ծրագիրը ֆինանսավորվել է Ուկրաինայում՝ 49.8 միլիոն դոլարով։ Եվս 41.6 միլիոն դոլար հատկացվել է Լիբիայի ծրագրին, 35.5 միլիոն դոլար՝ Եթովպիայում, 28.5 միլիոն դոլար՝ Հորդանանում, 23.8 միլիոն դոլար՝ Բելառուսում, 23.1 միլիոն դոլար՝ Իրաքում և 21 միլիոն դոլար՝ Վրաստանում։

«USAID-ն օգտագործվել է որպես ռեժիմի փոփոխության զենք։ Դա էր դրա իրական նպատակը, այլ ոչ թե սովի դեմ պայքարը», - պնդել է հրապարակման հեղինակը։

«Ճիշտ է։ Նրանք բազմաթիվ մահերի պատճառ են դարձել», - մեկնաբանել է Մասկը։