|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքում գրել է.
«Բռի ուժի դեմ ինտելեկտը միայն կարճ ժամանակով է նահանջում:
Յուրաքանչյուրիս պարտքն է բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով սատարել Հայի այս եզակի տեսակին՝ Ռուբեն Վարդանյանին: Ռուբենի և պատանդառված մյուս գործիչներին շինծու դատավարություններով ոչ թե փորձում, այլ հենց այս պահին ուղղակի օգտագործում են մեր նորանկախ պետականության ողջ շրջափուլը միջազգային չափանիշներով գնահատել իբրև մարդկության դեմ ուղղված հանցավոր գործունեություն: Եվ դա անում է մի Երկրի իշխանություն, որ հենց ինքն է կատարել ու ներկայումս շարունակում է ցեղասպան քաղաքանություն՝ բարբարոսաբար ոչնչացնելով կամ յուրացնելով Արցախի հոգևոր ժառանգությունը: Այն, ինչը հնարավոր չէր անարգել անել միջազգային դատական ատյաններում, ինչից իրենք իբր որպես փոխզիջում՝ հրաժարվեցին, անում են ազգային դատական ատյանների գործադրմամբ․․․»։