|
Փոխարժեքներ
01 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.16 |
| EUR | ⚊ | € 432.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.6283 |
| GBP | ⚊ | £ 497.85 |
| GEL | ⚊ | ₾ 139.82 |
Vector News-ը հայտնում է, որ ԱՄՆ ռազմական ինքնաթիռը կարճ ժամանակով վայրէջք է կատարել Թբիլիսիում և լքել երկիրը։
«Ազատություն» ռադիոկայանի տվյալներով՝ ապրիլի 1-ին ցերեկը Թբիլիսիի միջազգային օդանավակայանում մոտ 30 րոպեով վայրէջք է կատարել ԱՄՆ ռազմական տրանսպորտային ինքնաթիռը։
Ինքնաթիռը ժամանել է Գերմանիայից՝ Ռամշտայնի ամերիկյան ավիաբազայից, և վայրէջքից անմիջապես հետո լքել է օդանավակայանը՝ շարժվելով դեպի հարավ։
Flightradar24-ի տվյալներով՝ ինքնաթիռը օդանավակայանում գտնվել է տեղական ժամանակով 15:30-ից մինչև 16:03։ Թռիչքից հետո այն հատել է Հայաստանի օդային տարածքը և շարժվել դեպի Թուրքիա, որից հետո անհետացել է ռադարներից։
Խոսքը վերաբերում է Boeing C-17 Globemaster III-ին՝ ԱՄՆ ռազմաօդային ուժերի (USAF) ռազմական տրանսպորտային ինքնաթիռին, որը օգտագործվում է ռազմական տեխնիկայի, անձնակազմի տեղափոխման և հումանիտար օգնության մատակարարման համար։
Լրագրողների հարցին ի պատասխան՝ Վրաստանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ նման թռիչքները հանդիսանում են սովորական ռազմական տրանսպորտային գործողությունների մաս և պարբերաբար իրականացվում են գործընկերների հետ համատեղ։
Նշվում է, որ տվյալ թռիչքի նպատակն պաշտոնապես չի բացահայտվում։
Մեդիայի տվյալներով՝ նույն ինքնաթիռը մարտի 27-ին գտնվել է Արաբական Միացյալ Էմիրությունների օդային տարածքում։