|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Դոհա-Թբիլիսի հատուկ չվերթը, որով ԱՄՆ-ից տեղափոխվում են հայ աշակերտներ, վայրէջք է կատարել Թբիլիսիի միջազգային օդանավակայանում։ Այս մասին տեղեկացնում է Aliq Media-ն՝ նշելով, որ աշակերտները ավտոբուսներով կտեղափոխվեն Հայաստան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ կազմակերպվել է FLEX ծրագրով ԱՄՆ հանրակրթական տարբեր ավագ դպրոցներում ուսանող հայ եւ վրացի աշակերտների վերադարձը համապատասխանաբար Հայաստան եւ Վրաստան։ Նրանք ԱՄՆ 19 նահանգներից տեղափոխվել են Չիկագո քաղաք, այնուհետեւ թռիչք է եղել Դոհա, այնտեղից էլ՝ Թբիլիսի։
Հայաստան են վերադառնում 34 աշակերտ եւ ամերիկյան ACES ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում ուսանող մեկ աշակերտ, որոնք վերադարձից հետո 14 օր կգտնվեն կարանտիի մեջ։