|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը` Իվանկա Թրամփը կարճ ժամանակով զբաղեցրել է հոր տեղը Համբուրգում «Մեծ քսանյակ»-ի նիստերից մեկի ժամանակ, երբ Թրամփը հեռացավ նիստից` Ինդոնեզիայի նախագահի բանակցություններ վարելու համար:
Զբաղեցնելով հոր տեղը, Իվանկա Թրամփը հայտնվել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի և Չինաստանի ներկայացուցչի կողքին: Այս դրվագը կարելի է աննախադեպ համարել, քանի որ G20-ի գագաթաժողովների պատմության մեջ նման իրավիճակ երբեք չի եղել: Բացի այդ, նման դրվագը ոչ միանշանակ է ընդունվել հանրության կողմից: Շատերը քննադատել են Իվանկային, որ նա որևէ բանով աչքի չի ընկել այդ նիստի ժամանակ, ուրեմն ինչու է մասնկացել, շատերը քննադատում էին, որ իրենք Թրամփին են նախագահ ընտրել, ոչ թե Իվանկային: