|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կստորագրի օրինագիծը, որը նախատեսում է լրացուցիչ պատժամիջոցների սահմանում Ռուսաստանի դեմ։ Այս մասին հայտնել են Սպիտակ տան ներկայացուցիչները։
«Թրամփը ծանոթացել է օրենքի նախագծի վերջնական տարբերակի հետ, և քանի որ նրա դիտողությունները հաշվի են առնվել, ուրեմն նա համաձայն է այդ օրենքի նախագծին և ստորագրի այն»-հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչ Սարա Սանդերսը։
Ամերիկյան կոնգրեսի երկու պալատներն էլ ընդունել են այդ օրենքի նախագիծը, որը նախատեսում է պատժամիջոցներ նաև Իրանի ու Սիրիայի դեմ։ Սակայն ԱՄՆ-ում մտահոգություններ էին հնչում, որ Թրամփը, հնարավոր է, չստորագրի այդ նախագիծը և վետո դնի։
Ամերիկայի նոր նախագահը հակված էր հարթել լարված հարաբերությունները Ռուսաստանի հետ, սակայն, ինչպես նշում են փորձագետները, Թրամփը եթե վետո դնի նախագծի վրա, ապա նրան կկասկածեն Կրեմլի հետ համագործակցելու մեջ։