|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թեհրանը պատրաստ է անհապաղ ստորագրել միջուկային համաձայնագիրը, հենց ԱՄՆ-ը չեղարկի հակաիրանական պատժամիջոցները. հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
Հայտարարությունն արվել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Էնրիկե Մորայի` Թեհրան այցի նախօրեին. գրում է IRNA-ն։
Մորան Իրան կժամանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցելու և պատժամիջոցները չեղարկելու համար։
«Մորայի այցը ցույց է տալիս, որ մենք բանակցում ենք ճիշտ ուղղությամբ: Եթե ԱՄՆ-ն այսօր որոշի և վերադարձնի այն, ինչ վերցրել է Իրանի ժողովրդի գրպանից, մենք կարող ենք անհապաղ համաձայնագիր կնքել Մորայի այցից հետո»,- ասել է Խաթիբզադեն։