|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Գրուզիա օնլայն» կայքը տեղեկացնում է, որ այսօր Թբիլիսիում տեղի ունեցած` Վրաստանի, Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարների հանդիպումից հետո Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը համատեղ ասուլիսում հայտարարել է, որ իր նախորդ այցելությունից հետո Վրաստան «շատ բան է փոխվել»:
«Թարմացվել է քաղաքական համակարգը, հաջողվել է հաղթահարել կոռուպցիան: Ես վստահ եմ, որ առաջիկա ամռանը մենք Վրաստանի հետ կստորագրենք ասոցացման համաձայնագիրը, դրանում ոչ մի կասկած չունեմ»,- հայտարարել է նա:
Իսկ Վրաստանի վարչապետ Իրակլի Գարիբաշվիլիի հետ հանդիպման ժամանակ ԵՄ անդամ երկրների ԱԳ նախարարները քննարկել են Վրաստանի ինտեգրումը ոչ միայն ԵՄ-ին, այլև ՆԱՏՕ-ին: