|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին, պատասխանելով լրագրողների հարցերին, ասել է, որ ԱՄՆ իշխանությունները չեն ծրագրում այս շաբաթ հայտարարել Ռուսաստանի Դաշնության դեմ ավելի խստացված պատժամիջոցների մասին:
«Վերլուծությունը դեռ շարունակվում է: Դա տևում է շաբաթներ, ոչ թե ամիսներ: Մենք գնահատում ենք Ռուսաստանի և Ռուսաստանի կառավարության տագնապալի գործողությունները, որոշում ենք, թե որոնք են լինելու հետևանքները, ինչպես ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը: Տեսանելի ու անտեսանելի: Եվ մենք հուսով ենք, որ շուտով կկարողանանք ավելին ասել այս մասին»,- ասել է Փսակին: