|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների մասին՝ կապված Մոսկվայի կողմից Դոնեցկի և Լուգանսկի ճանաչման հետ: Նա Ուկրաինայի դեմ Ռուսաստանի գործողություններն անվանել է «ներխուժման սկիզբ»։
Սահմանափակիչ միջոցները կազդեն ռուսական էլիտաների, ՎԷԲ պետական կորպորացիայի և Ռուսաստանի ինքնիշխան պարտքի վրա։
«Մենք լրիվ արգելափակող պատժամիջոցներ ենք կիրառում ռուսական երկու խոշոր ֆինանսական հաստատությունների՝ ՎԷԲ-ի և նրանց ռազմական բանկի նկատմամբ: Մենք պատժամիջոցներ ենք սահմանել Ռուսաստանի ինքնիշխան պարտքի նկատմամբ: Սա նշանակում է, որ մենք կտրել ենք Ռուսաստանի կառավարությանը արևմտյան ֆինանսավորումից: Այն այլևս չի կարող փող ներգրավել Արևմուտքից և չի կարող ապահովել իր պարտքը ո՛չ մեր, ո՛չ եվրոպական շուկաներում»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ չորեքշաբթի օրվանից Վաշինգտոնը պատժամիջոցներ է կիրառում ռուսական էլիտաների և նրանց ընտանիքների դեմ։
Սպիտակ տան ղեկավարը զգուշացրել է, որ Ռուսաստանը «շատ թանկ» կվճարի իր ագրեսիայի համար։