կարևոր
628 դիտում, 2 ժամ առաջ - 2026-01-20 23:33
Աշխարհ

Թրամփը չի ծրագրում այս շաբաթ ժամանել Փարիզ. Սպիտակ տուն

Թրամփը չի ծրագրում այս շաբաթ ժամանել Փարիզ. Սպիտակ տուն

Ըստ Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցչի՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի ծրագրում այս շաբաթ մեկնել Փարիզ՝ իր գործընկեր Էմանուել Մակրոնի առաջարկած G7 արտակարգ գագաթնաժողովին մասնակցելու համար, հաղորդում է CNN-ը։

«Նախագահ Թրամփն այս պահին չունի Փարիզ մեկնելու ծրագրեր»,- ասել է պաշտոնյան։ Մակրոնն առաջարկը ներկայացրել է Թրամփին ուղղված տեքստային  հաղորդագրության մեջ, որը ԱՄՆ նախագահը հետագայում տարածել է սոցիալական ցանցերում։

«Ես կարող եմ կազմակերպել G7 հանդիպում Դավոսից հետո Փարիզում՝ հինգշաբթի կեսօրին։ Կարող եմ ուկրաինացիներին, դանիացիներին, սիրիացիներին և ռուսներին հրավիրել ծայրամաս»,- իր հաղորդագրության մեջ գրել է Մակրոնը։

Թրամփին ուղղված իր ուղերձում Ֆրանսիայի նախագահը առաջարկել է նաև ընթրիք կազմակերպել Թրամփի պատվին՝ նրա Վաշինգտոն վերադառնալուց առաջ։

Ֆրանսիան ներկայում նախագահում է Մեծ Յաթնյակում։ Առաջնորդների գագաթնաժողովը նախատեսված է հունիսին Էվիան-լե-Բենում։