կարևոր
1930 դիտում, 3 ժամ առաջ - 2025-08-25 17:52
Հասարակություն

Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Փարիզ․ վնասվել է ինքնաթիռի դուռը. «Հետք»

Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը վերադարձել է Փարիզ․ վնասվել է ինքնաթիռի դուռը. «Հետք»

«Հետք»-ը գրում է․ «Ֆրանսիական «Transavia» ավիաընկերության Փարիզ-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը օդում մի քանի պտույտ կատարելուց հետո վերադարձել է Փարիզի Օռլիի օդանավակայան։ «Հետքին» ուղևորներից մեկը փոխանցեց, որ վնասվել է ինքնաթիռի դուռը։

Նախատեսվում էր, որ Boeing 737-800 օդանավը Երևանում պիտի լիներ տեղի ժամանակով 16։10-ին, սակայն շուրջ մեկուկես ժամ տևած թռիչքից հետո այն վերադարձել է Փարիզ։

Թռիչքներին առցանց հետևող flightradar24.com կայքում կարելի է տեսնել, որ ինքնաթիռը 6 պտույտ է կատարել Փարիզի մոտակայքում ու տեղի ժամանակով 11:37 արտակարգ վայրէջք կատարել Օռլիի օդանավակայանում։

Ուղևորները Երևան կտեղափոխվեն այլ ինքնաթիռով, թռիչքը նախատեսվում է Փարիզի ժամանակով 13։30 (Երևանի ժամնակով՝ 15։30)։

🕒 Թարմացվել է՝ 2025-08-25, 15:45

Նախապես հայտարարված 13։30-ի թռիչքը դեռևս չի կայացել։

🕒 Թարմացվել է՝ 2025-08-25, 16:11

Նստեցումը մեկնարկել է։

🕒 Թարմացվել է՝ 2025-08-25, 17:19

Ըստ flightradar24.com-ի՝ թռիչքն իրականացվում է նույն օդանավով։ Փարիզի ժամանակով 15։17-ին ինքնաթիռը մեկնել է Օռլիի օդանավակայանից։ Նախատեսվում է, որ այն Երևանում կլինի տեղի ժամանակով 22։04-ին»։