|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում օդանավասանդուղքն արտաքինից վնասել է Nordwind ավիաընկերության Boeing 737-800 օդանավը. հայտնում է РИА Новости-ն:
Ուղևորներին ներկայումս տեղափոխում են այլ` պահուստային օդանավ: Խոսքը Մոսկվա–Երևան չվերթի մասին է: Ուշացումը կկազմի մոտ 30 րոպե:
***
Ավիաընկերության մամուլի ծառայությունից РИА Новости-ին հայտնել են, որ պահուստային օդանավն արդեն մեկնել է Երևան: Այն տեղում կլինի Մոսկվայի ժամանակով 14.10 (երևանյան ժամանակով`15.10-ին):
Վնասված օդանավը կուղարկվի վերանորոգման:
***
Օդանավակայանի մամուլի ծառայությունից РИА Новости-ին հայտնել են, որ օդանավի ֆյուզելյաժի արտաքին թիթեղները վնասվել են օդանավասանդուղքի մոտեցման ժամանակ, սակայն դա չի ազդել ուղևորների սպասարկման որակի և օպերատիվության վրա: