կարևոր
853 դիտում, 5 ժամ առաջ - 2025-10-11 12:15
Աշխարհ

ՀՕՊ համակարգերը գիշերը ՌԴ-ի երկնքում խոցել են 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

ՀՕՊ համակարգերը գիշերը ՌԴ-ի  երկնքում խոցել են 42 ուկրաինական անօդաչու թռչող սարք. ՌԴ ՊՆ

ՀՕՊ համակարգերը այս գիշեր Ռուսաստանի երկնքում 42 ուկրաինական ինքնաթիռատիպ անօդաչու թռչող սարք են խոցել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Հոկտեմբերի 10-ին, Մոսկվայի ժամանակով ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 11-ի ժամը 07:00-ն մարտական ​​պատրաստության մեջ գտնվող ՀՕՊ համակարգերը որսացել և ոչնչացրել են 42 ուկրաինական ինքնաթիռատիպ ԱԹՍ, որից 19–ը` Վոլգոգրադի, 15–ը` Ռոստովի, 3–ը` Ուլյանովսկի, 1–ը` Սարատովի մարզում։ Եվս երկուական ԱԹՍ էլ խոցվել է Վորոնեժի մարզում և Բաշկորտոստանի Հանրապետությունում», - ասվում է հաղորդագրության մեջ։