|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Ուկրաինայի թեման քննարկվել է Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ, սակայն Թուրքիայի առաջնորդը չի կարող միջնորդ դառնալ բանակցություններում: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պուտինն ու Էրդողանը չորեքշաբթի բանակցություններ են անցկացրել Ղազախստանում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովի շրջանակում:
«Ոչ, հնարավոր չէ», - «Առաջին ալիքին» տված հարցազրույցում ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ Էրդողանը միջնորդ դառնա Ուկրաինայի հարցով բանակցություններում:
Կրեմլի ներկայացուցիչը միաժամանակ հաստատել է, որ Ուկրաինայի թեման քննարկվել է Աստանայում երկու առաջնորդների հանդիպման ժամանակ: