|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ուկրաինան Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուին առաջարկել է միջնորդ լինել Ռուսաստանի հետ բանակցություններում: Այս մասին Իսրայելում Ուկրաինայի դեսպան Եվգենի Կորնիյչուկը հայտնել է իսրայելական i24NEWS հեռուստաալիքի եթերում:
«Նեթանյահուն լավ հարաբերություններ ունի ինչպես Զելենսկիի, այնպես էլ Պուտինի հետ,- դեսպանի խոսքերը մեջբերում է ուկրաինական НВ թերթը:- Ուրախ եմ հայտնել, որ վարչապետը չի ասել` ոչ»:
Կորնիյչուկի խոսքով՝ Նեթանյահուն հավելել է, որ կփորձի անել իրենից կախված ամեն ինչ: «Մենք ուրախ ենք, որ պարոն Նեթանյահուն չմերժեց այս առաքելությունը, այլ, ընդհակառակը, ցույց տվեց օգնելու իր շահագրգռությունն ու պատրաստակամությունը», - հավելել է դեսպանը: