|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Մայիսի 19-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար տեղակալ Սամատ Օրդաբաևը Վիեննայում հանդիպել է ՄԱԿ-ի թմրանյութերի և հանցագործության դեմ պայքարի գրասենյակի (ՄԹԴԿ) գործողությունների վարչության տնօրեն Բո Մատիասենի հետ։
Կողմերը քննարկել են ՀԱՊԿ-ի և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի համագործակցությունը թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում, ինչպես նաև տվյալ ուղղությամբ փոխգործակցությունը մի շարք այլ միջազգային կառույցների մասնագիտացված ստորաբաժանումների հետ:
ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակին տեղեկացվել է ՀԱՊԿ անդամ պետությունների գլխավոր նարկոլոգների առաջիկա համակարգող խորհրդակցության մասին, ինչպես նաև այն մասին, որ հունիսի 29-ից հուլիսի 4-ը կանցկացվի ՀԱՊԿ-ի ենթատարածաշրջանային հակաթմրանյութային գործողությունը՝ շտաբի տեղակայմամբ:
Հաստատվել է ՀԱՊԿ անդամ երկրների մասնագետների և ՄԱԿ-ի Թմրամիջոցների և հանցավորության դեմ պայքարի գրասենյակի ներկայացուցիչների միջև կապերի ու համագործակցության ամրապնդման ուղղությունը։