|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.95 |
| EUR | ⚊ | € 417.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6535 |
| GBP | ⚊ | £ 489.13 |
| GEL | ⚊ | ₾ 139.31 |
Իրանն ու Չինաստանը կշարունակեն իրենց օրինական համագործակցությունը. ըստ ԻՌՆԱ-ի` հայտարարել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Գենգ Շուանգը` մեկնաբանելով Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիի և նրա գլխավորած պատվիրակության եռօրյա այցը Չինաստան:
«Միջազգային օրենքների շրջանակում երկու երկրները շարունակում են իրենց բնականոն համագործակցությունը: Դա պետք է ընդունի և հարգի միջազգային հանրությունը»,- ասել է չինացի դիվանագետը:
Անդրադառնալով հատկապես էներգետիկ ոլորտում երկու երկրների համագործակցությանը և Իրանի դեմ սահմանված ամերիկյան միակողմանի պատժամիջոցներին` Շուանգն ասել է. «ԱՄՆ-ի գործադրած բոլոր ճնշումներով հանդերձ` Չինաստանի դիրքորոշումը հստակ և անփոփոխ է: Մենք շեշտել և շեշտում ենք` դեմ ենք ԱՄՆ-ի միակողմանի և անարդար պատժամիջոցներին»: