|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով օգնական Քլարկ Քուփերը հայտարարել է, որ մեծանում է ԱՄՆ-ի պատժամիջոցների տակ ընկնելու՝ Թուրքիայի ռիսկը`կապված ռուսական Ս-400 հակաօդային համակարգերի գնման հետ. գրում է ամերիկյան National Defence ամսագիրը:
«Մեր թուրք գործընկերների հետ մշտական զրույցն այն էր, որ Ս-400-ներն անհամատեղելի են ԱՄՆ պլատֆորմների հետ, դրանք անհամատեղելի են ՆԱՏՕ-ի հետ: Նման միջոցների կամ համակարգերի ներդրումը ենթադրում է պատժամիջոցների և սահմանափակումների լրացուցիչ ռիսկ», - նշում է Քուփերը:
Ըստ նրա՝ ԱՄՆ վարչակազմը «Անկարային հասկացրել է, որ Ս-400-ի փորձարկումը բացարձակապես անընդունելի է»: