|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ԱՄՆ-ը երբեք չի ասել Թուրքիային, որ պատրաստ է որոշակի պայմաններում համաձայնել Ս-400 համալիրների առկայությանը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը:
Փրայսին խնդրել են հաստատել կամ հերքել տեղեկությունները, թե իբր Ջո Բայդենի վարչակազմը Թուրքիային առաջարկել է փոխզիջումային լուծում տալ Ս-400-ի խնդրին, ըստ որի՝ համալիրները կտեղակայվեն Ինջիրլիքում ամերիկյան վերահսկողության ներքո:
«Մենք երբեք չենք ազդարարել, որ պատրաստ ենք համաձայնության գալ Թուրքիայի Ս-400 համակարգերի առկայության հետ»,- ասել է ԱՄՆ ԱԳՆ խոսնակը: