|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Հակահրթռիային պաշտպանության Patriot համալիրների տեղակայումը Թուրքիայում բողոքների ալիք է բարձրացրել ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս: Թե ինչո՞ւ է թուրքերի մի մասը դեմ այդ հրթիռերի տեղակայմանը, Голос России ռադիոկայանին պարզաբանել է Թուրքիայի խորհրդարանի պատգամավոր Ֆարուք Լոգօղլուն:
«Այդ Patriot-ների ժամանումը մեր երկիր ոչ մի կերպ չի համապատասխանում մեր շահերին: Ինչո՞ւ ենք այդպես կարծում: Նախ` թուրքական կառավարությունը այդպես էլ չկարողացավ իր ժողովրդին խելամիտ պատասխան տալ դրանց տեղակայման վերաբերյալ: Անհասկանալի է նաեւ, թե ինչո՞ւ են դրանք տեղակայվում հենց հիմա: Կառավարությունը պնդում է, որ Patriot-ներն իբր պաշտպանելու են Սիրիայից եկող սպառնալիքներից, սակայն Սիրիայում անկարգությունները ձգվում են արդեն 2 տարի»,- նշել է թուրք պատգամավորը:
Ըստ նրա` ժողովուրդն էլ է դեմ, հասարակությունը լրջորեն անհանգստացած է: «Իսկ քանի որ Թուրքիան ժողովրդավարական երկիր է, ապա կառավարությունը պետք է հաշվի անի ժողովրդի կարծիքը»,- նշել է Լոգօղլուն` հավելելով, որ դա «ՆԱՏՕ-ական արկածախնդրություն» է: