|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
«Մենք այն տպավորությունն ունենք, որ մի քանի ամսվա և տարվա բանակցությունների ընթացքում ադրբեջանական կողմը փորձում էր այս տարածքի համար (նկատի ունի Սյունիքը) ստեղծել ինչ-որ արտատարածքային միջանցք»,- այս մասին DW-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Օրինակ, նրանք պահանջում էին, որ այս երկաթուղու երկայնքով տեղակայվեն երրորդ երկրի զինված ուժեր։ Հիշում եմ, թե ինչպես էին նրանք ասում, որ երկաթուղու երկայնքով պետք է տեղակայվեն ռուսական զորքեր։ Սա, իհարկե, մեզ համար անընդունելի էր։ Միջանցք չկա, այլ կա «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի»»,- նշել է նախարարը։