|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանը հավանության է արժանացրել երկրում ամերիկյան զորքերի տեղակայումը։ Այդ մասին հայտնում է РБК-ն` «Ռոյթերս»-ին հղումով:
Միաժամանակ, համապատասխան որոշման մասին հայտնել է Պենտագոնը: Նշվում է, որ ԱՄՆ-ը նման քայլի է գնում նոր առաջ եկող սպառնալիքների ֆոնին լրացուցիչ զսպում ապահովելու համար:
«Ռոյթերս»-ի աղբյուրի համաձայն` Սաուդյան Արաբիա կուղարկվի մոտ 500 զինծառայող: Որոշումը կապված է նաև Իրանի հետ հարաբերությունների սրմամբ: