|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Չինաստանի ԱԳՆ-ն դեմ է արտահայտվել Եվրոպայում և Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱՄՆ-ի միջին հեռահարության ցամաքային հրթիռների տեղակայմանը. հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով Չինաստանի ԱԳՆ-ին։
«Չինաստանը կտրականապես դեմ է, որ Միացյալ Նահանգները ցանկացած ձևով միջին հեռահարության ցամաքային հրթիռներ տեղակայի Ասիական-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում և Եվրոպայում»,- ասվում է նախարարության հայտարարության մեջ:
Նախարարությունն ընդգծել է, որ երկիրը հավատարիմ է ազգային պաշտպանության քաղաքականության պաշտպանական բնույթին և հավատարիմ է առաջին հերթին միջուկային զենքի չկիրառման քաղաքականությանը։
«Չինաստանը երբեք միջուկային զենք չի տեղակայել իր տարածքից դուրս և երբեք միջուկային հովանոց չի տրամադրել այլ երկրների»,- հավելել է նախարարությունը և հավելել, որ Ռուսաստանի և Չինաստանի միջև անհրաժեշտ է կնքել ռուս-ամերիկյան «START III» պայմանագրի նմանօրինակը։