|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հավատում է ՌԴ-ին, որ չի խախտել Միջին և փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման մասին համաձայնագիրը. հայտնում է Белта-ն:
Միևնույն ժամանակ, նա մտավախություն է հայտնել, որ Եվրոպայում կարող են միջին և փոքր հեռահարության հրթիռներ տեղակայվել, և դա աղետ կլինի, հատկապես` Բելառուսի համար:
«Սակայն վախենում եմ, որ ամերիկացիները կօգտվեն առիթից. տապալեցին պայմանագիրը և հրթիռներ կտեղակայեն Եվրոպայում: Այդ դեպքում մեզ էլ քիչ չի թվա: Այդ պատճառով պետք է Ռուսաստանի հետ մտածենք պատասխան քայլերի մասին: Դրանից ոչ մի տեղ չես փախչի, եթե դա տեղի ունենա: Իսկ ավելի վատ կլինի, եթե այդ հրթիռները, Աստված չանի, որպես վարկած, Ուկրաինայի տարածքում տեղակայվեն»,- ասել է Լուկաշենկոն: