|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանն ու Իրանը ստորագրել են Փոխըմբռնման մասին հուշագիր, որը նախատեսում է տնտեսական համագործակցության կտրուկ ակտիվացում. հայտնում է ՌԴ-ի էներգետիկայի նախարարությանը:
Ինչպես գրում է Коммерсант-ը՝ փաստաթուղթը Մոսկվայի և Թեհրանի միջև առտևրանավթային ոլորտում բազմամիլիարդանոց փաթեթային համաձայնության հիմք է դնում:
Հուշագիրը ենթադրում է առևտրատնտեսական համագործակցության ընդլայնում շինարարության, էլեկտրացանցային ենթակառուցվածքի զարգացման, նավթագազային համալիրի, ինչպես նաև ավտոմեքենաների, սարքավորումների և սպառման ենթակա այլ ապրանքների մատակարարման ոլորտներում:
ՌԴ կառավարությունում եղած աբյուրների համաձայն՝ տնտեսական կապերի զգալի ուժեղացման մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա իրանցի գործընկեր Հասան Ռոհանին պայմանավորվել էին անցյալ տարի Բիշկեկում՝ նրանց առաջին հանդիպման ընթացքում: