|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն Իրանին կոչ է արել հավատարիմ մնալ Միջուկային համապարփակ համաձայնագրին եւ իրականացնել համաձայնագրով ստանձնած պարտավորությունները: Այս մասին հունիսի 8-ին կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի մամուլի խոսնակ Ֆարհան Հաղը. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ինչպես է վերաբերվում Իրանի՝ ուրանի հարստացման նորմերը գերազանցելու որոշմանը, Ֆարհան Հաղն ասել է. «Գլխավոր քարտուղարն Իրանին կոչ է անում լիարժեք իրականացնել համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները եւ մասնակցել երկրի առջեւ ծառացած մարտահրավերների հաղթահարման ուղիներ գտնելու գործընթացին»: