|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՀՀ կրթության և գիտության նախարարության շենքի առջեւ շարունակվում է տասնյակ ուսուցիչների, դասախոսների և «Դեմ եմ» շարժման անդամների կազմակերպած բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցներն արդեն մեկ ժամ է, ինչ պահանջում են վերանշանակված նախարար Արմեն Աշոտյանից` իջնել ցած և լսել իրենց, սակայն` ապարդյուն:
Գիտության ոլորտի աշխատակիցներից մեկը, ով դժգոհում էր ցածր վարձատրությունից, հայտարարեց, որ եթե նախարարը շարունակի իրենց անտեսել և չիջնել, իրենք կսկսեն տևական դասադուլներ և գործադուլներ: Ուսուցիչներից մեկն էլ հայտարարեց, որ Աշոտյանը գողեգող հեռացել է նախարարության շենքից:
Քիչ առաջ ներքև իջավ նախարարության հասարակայնության հետ կապերի և մամլո պատասխանատու Արթուր Բաղդասարյանը: Նա վերցրեց մանկավարժների նամակը և խոստացավ այն փոխանցել Աշոտյանին: Բաղդասարյանը ևս մեկ անգամ նշեց, որ նախարարը պատրաստ է հանդիպել ուսուցիչների հետ, սակայն ուսուցիչներն անդրդվելի էին: «Թող Աշոտյանն անձամբ ներքև իջնի»,- պահանջեցին մանկավարժները:
Այս պահին ակցիայի մասնակիցները կամաց-կամաց ցրվում են: «Ինչպես մինչև Աշոտյանի վերանշանակումը մենք չունեինք նախարար, այնպես էլ հիմա` մենք այդպես էլ կրթության և գիտության նախարար չունեցանք»,- հայտարարեցին մանկավարժները: