կարևոր
754 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-10 15:31
Աշխարհ

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ների վաճառքը խիստ զգայուն թեմա է. Կրեմլի արձագանքը

Թուրքիայի կողմից ռուսական Ս-400-ների վաճառքը խիստ զգայուն թեմա է. Կրեմլի արձագանքը

Ռուսաստանը Թուրքիայի հետ կապի մեջ է նախկինում մատակարարված ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերի հարցով։ Այս հայտարարությունն արել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Մենք այս հարցի շուրջ շփումներ ենք ունեցել թուրքական կողմի հետ և կշարունակենք շփումները», – ասել է Պեսկովը լրագրողներին, որոնք խնդրել են մեկնաբանել թուրքական ԶԼՄ-ներում հայտնված այն լուրը, թե Անկարան ռուսական Ս-400-ները վերավաճառել է ԱՄՆ–ի պատժամիջոցներից ազատվելու համար։

Կրեմլի ներկայացուցչին հարցրել են` արդյոք Անկարան Մոսկվային դիմել է թույլտվության հարցով, և եթե այո, ինչպես է արձագանքել Ռուսաստանը։

«Սա գերզգայուն թեմաներից է»,– ասել է Պեսկովը։

Ավելի վաղ «Hürriyet»-ի վերլուծաբանը հայտնել էր, որ Անկարան և Վաշինգտոնը բանակցում են Ս-400 հրթիռները Պարսից ծոցի երկրներից մեկին փոխանցելու համար։