|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
ԱՄՆ վարչակազմը շարունակում է ուսումնասիրել ամերիկյան CAATSA օրենքի շրջանակում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը՝ կապված ռուսական Ս-400-ների գնման հետ. այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Մեթյու Պալմերը։
«Մենք, ինչպես նախկինում, խորապես անհանգստացած ենք Ս-400-ների ձեռքբերմամբ ու հնարավոր օգտագործմամբ։ Մենք շարունակում ենք մեր թուրք գործընկերների հետ բանակցությունները», - նշել է Պալմերը։
Նշենք, որ CAATSA-ն ընդունվել է 2017 թ.։ Այն նախատեսում է ԱՄՆ-ի կողմից սահամանփակումների կիրառում այն պետությունների նկատմամբ, ովքեր ՌԴ-ի հետ սպառազինության վերաբերյալ պայմանագիր են կնքում։