|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները անհարգալից վերաբերմունք են ՆԱՏՕ-ի կարևոր գործընկերոջ նկատմամբ. հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Reuters-ը, վկայակոչելով աղբյուրներ, հաղորդում է, որ Թուրքիայի դեմ պատժամիջոցները, որոնք ԱՄՆ-ը պատրաստվում է կիրառել Անկարայի կողմից ռուսական Ս-400-ները ձեռք բերելու պատճառով, կարող են կիրառվել Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության քարտուղարության և դրա ղեկավար Իսմայիլ Դեմիրի դեմ: Սպասվում է, որ պատժամիջոցների կիրառման մասին օրերս կհայտարարվի:
«Թուրքիայի դեմ CAATSA պատժամիջոցների կիրառումը անհարգալից վերաբերմունք է ՆԱՏՕ-ի շատ կարևոր գործընկերոջ համար»,- Թուրքիայի առաջնորդին է մեջբերում Hürriyet թերթը: