|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Միջերկրական ծովի արևելյան ջրերում Թուրքիայի կողմից իրականացվող ապօրինի որոնողական-հորատող աշխատանքների պատճառով Եվրամիությունը սկսել է անվանացանկ կազմել:
ԵՄ Արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով ներկայացուցիչ Յոզեպ Բորելը նշում է, որ անհրաժեշտ պատժամիջոցներ կիրառելու ուղղությամբ տարվող աշխատանքներն ավարտվում են. ըստ Yerkir.am-ի՝ հայտնում է Euronews-ի թուրքական ծառայությունը:
ԵՄ ԱԳՆ ղեկավարների ժողովից հետո Բորելը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ժողովի ժամանակ Կիպրոսի ԱԳՆ ղեկավարը հետաքրքվել էր հորատման աշխատանքների դեմ քայլերի մասին, ինչին ի պատասխան նրան ասվել էր, որ մարդկանց ցուցակ է կազմվում, որոնք կենթարկվեն պատժամիջոցների: