|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան Ռիչարդ Կոզլարիչը Twitter-ի իր միկրոբլոգում հանդես է եկել ի պաշտպանություն ադրբեջանցի քաղբանտարկյալ Սալեհ Ռուստամովի, որն արդեն 20 օր է՝ բանտում հացադուլ է հայտարարել։
«Բաքվի ռեժիմը խախտում է իր քաղաքացիների իրավունքները և գործում անպատիժ։ Ժամանակն է, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ սահմանի Ռուստամովի ձերբակալության և կալանավորման մեջ մեղավորների նկատմամբ։ Վաշինգտոնն ունի գործիքներ, նա պետք է կիրառի դրանք»,- ասել է դիվանագետը:
Ադրբեջանական Turan թերթի հաղորդմամբ՝ Ռուստամովի հացադուլի պատճառը անօրինական ձերբակալությունն ու դատապարտումը, համաներումը մերժելը և նրա ընտանիքի ունեցվածքի բռնագրավումն է։
Փաստաբան Բահրուզ Բայրամովը Ռուստամովի վիճակը գնահատել է ծանր։ Չնայած իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների, լրագրողների բազմաթիվ դիմումներին՝ ուղղված իշխանություններին, արձագանք չկա։