|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են կիրառելու Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի եւ բարձրաստիճան 6 պաշտոնյայի նկատմամբ. տեղեկացնում է Reuters գործակալությունը:
Նրանց` ԱՄՆ-ի իրավասության տակ գտնվող բոլոր ակտիվները սառեցվելու են: Այդպիսով ԱՄՆ-ը փորձում է ճնշում գործադրել Սիրիայի իշխանությունների վրա, որոնք դաժանորեն ճնշում են ժողովրդական հոզումները:
Հիշեցնենք, որ Եվրամիությունը Սիրիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու մասին հայտարարել էր մայիսի 9-ին, մասնավորապես` 13 սիրիացի պաշտոնյաների մուտքը եվրոպական երկրներ արգելվում է, նաեւ սառեցվել են եվրոպական բանկերում գտնվող նրանց ակտիվները:
Իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով` մարտից սկսված բողոքի ակցիաների ընթացքում զոհվել են մոտ 700 խաղաղ քաղաքացիներ, ավելի քան 100 ոստիկաններ ու զինծառայողներ: