|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Պաշտոնական Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ է սահմանել Դամասկոսի դեմ՝ «նպատակ հետապնդելով հասնել Սիրիայում իրադրության տևական քաղաքական կարգավորման». այս մասին Սպիտակ տանը կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Քեյլի Մակինանին, նշելով՝ պատժամիջոցային ցուցակը համալրվել է 10 ընկերություններով և ֆիզիկական 4 անձանցով, այդ թվում՝ նախագահ Բաշար Ասադի որդին՝ Հաֆեզը։
Ըստ մամուլի խոսնակի՝ սահմանափակումներն ուղղված չեն սիրիացի ժողովրդի դեմ. «Կհաջորդեն նոր պատժամիջոցներ, որոնք կլինեն տնտեսական և քաղաքական ճնշման մշտական արշավի մաս՝ ուղղված Ասադի ռեժիմի համար ռեսուրսների հասանելիությունը սահմանափակելուն, որոնք նա օգտագործում է սիրիացի ժողովրդի դեմ պատերազմի համար»,- մանրամասնել է Մակինանին։