|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրք ազգայնական գործիչ Դողու Փերինչեքը եռօրյա այցով մեկնել է Սիրիա և հանդիպել նախագահ Բաշար ալ Ասադի հետ:
Ըստ Cihan-ի՝ Թուրքիա վերադարձից հետո օդանավակայանում լրագրողների հետ զրույցում Փերինչեքն այցի մասին մի շարք հայտարարություններով է հանդես եկել:
«Սիրիայում խաղաղությունը նշանակում է խաղաղություն Թուրքիայում: Սիրիայի հողային ամբողջականությունը Թուրքիայի հողային ամբողջականությունն է»,- ասել է նա:
Փերինչեքը հայտնել է նաև, թե Ասադի հետ համաձայնության են եկել Մերձավոր Արեւելքում, Սիրիայում, Իրաքում և Թուրքիայում ահաբեկչությանը վերջ տալու համար: