|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Տեղեկացրել ենք, որ ԱՄՆ-ը և Իսրայելը մտադիր են Երուսաղեմում կայանալիք եռակողմ հանդիպման ժամանակ Ռուսաստանին սիրիական հակամարտության կարգավորման հարցով առաջարկ անել: Այդ մասին հայտնում էր արաբական Asharq Al-Awsat-ը` իր արևմտյան դիվանագիտական աղբյուրներին հղումով: Տեղեկության համաձայն` նրանք պատրաստ են ճանաչել Բաշար Ասադի իշխանությունը և չեղարկել սիրիական իշխանությունների նկատմամբ սահմանված պատժամիջոցները, եթե ՌԴ-ն զսպի այդ երկրում Իրանի ազդեցությունը:
ՌԴ Դաշնային խորհրդի միջազգային գործերով կոմիտեի անդամ Օլեգ Մորոզովը РИА Новости-ի հետ զրույցում ասել է, որ օրինական ճանապարհով ընտրված Բաշար Ասադի լեգիտիմությունը երբեք ՌԴ-ի համար խաղարկման առարկա չի եղել: Նրա խոսքով` Մոսկվան, սակայն, պատրաստ է քննարկել Սիրիայում ռազմական ներկայությանն առնչվող հարցեր` բոլոր ներսիրիական հարցերի լուծման համատեքստում:
Նշենք, որ ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը և Իսրայելի Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Մեիր Բեն Շաբաթը հունիսի վերջին մտադիր են հանդիպել Երուսաղեմում և քննարկել տարածաշրջանային անվտանգության հարցեր: