|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Մեծ յոթնյակի» անդամների հավաքի շրջանակներում՝ Կանադայի վարչապետ Ջասթին Տրյուդոն հանդես է եկել հայտարարությամբ, որը վերաբերում է Սիրիայի իրավիճակին: Ըստ Տրյուդոյի՝ հարկավոր է հակառուսական պատժամիջոցները խստացնել, գրում է «Reuters»-ը:
Կանադայի վարչապետն ասել է, որ իրենք պատրաստ են արդեն եղած պատժամիջոցները խստացնել միջազգային հանրության հետ: Ըստ վարչապետի՝ Սիրիայում պետք է հասնել խաղաղության առանց Բաշար Ասադի. «Համաշխարհային հանրությունը Սիրիայում պետք է հասնի խաղաղության առանց Բաշար Ասադի, իսկ նրա աջակից ՌԴ-ի հետ հարաբերություններում՝ խստացնի հռետորաբանությունը»: