|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) զինված ուժերի (ԶՈՒ) կազմի մեջ մտնող Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատար, գեներալ Ռեսուլ Սենայիրադն արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Բաշար Ասադի իշխանազրկման վերաբերյալ հայտարարությանը. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Միջանկյալ նշենք, որ Էրդողանը օրերս հրապարակայնորեն նշել էր, որ Թուրքիայի զինուժի կողմից Սիրիայի տարածքում իրականացվող «Եփրատի վահան» օպերացիայի գլխավոր նպատակը Սիրիայի նախագահ Բաշար Ասադին իշխանազրկելն է:
«Էրդողանը ի զորու չէ տապալել Բաշար Ասադի իշխանությունը»,- գեներալի խոսքերը մեջբերել է թուրքական «Mynet» լրատվամիջոցը՝ հղում անելով իրանական «Tasnim» լրատվական գործակալությանը:
Ըստ Սենայիրադի` եթե Թուրքիան օժտված լիներ նման ուժով, ապա անվտանգության գոտի ստեղծելու նպատակն ի կատար կածեր: Նա նաև հավելել է, որ Թուրքիան Հորդանանի, Սաուդյան Արաբիայի, Քաթարի և Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հետ նյութատեխնիկական աջակցություն է ցուցաբերում Սիրիայում գործող ծայրահեղական խմբավորումներին: