|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքն ափսոսում է ԱՄՆ որոշման համար՝ պատժամիջոցներ կիրառել դաշինքի գործընկեր Թուրքիայի վրա՝ ռուսական Ս-400 հակաօդային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու համար:
«Ցավում եմ, որ հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ՆԱՏՕ-ի երկրները ստիպված են միմյանց նկատմամբ պատժամիջոցներ կիրառել, և ինձ անհանգստացնում են նաև Ռուսաստանի Ս-400 հակաօդային ու հակահրթիռային պաշտպանության համակարգեր ձեռք բերելու՝ Թուրքիայի որոշման հետևանքները»,- նրա խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:
Գործակալությունը նշում է, որ ՆԱՏՕ-ի հակաօդային պաշտպանության համակարգի հետ Թուրքիայում Ս-400-ի տեխնիկական անհամատեղելիության մասին թեզը Բրյուսելում Անկարայի դեմ հիմնական փաստարկներից մեկն է, բայց դաշինքի շտաբը երբեք չի բացատրել, թե ինչպես են Հունաստանում գործում նախորդ սերնդի Ս-300 համակարգերը՝ ինտեգրված ՆԱՏՕ-ի համակարգին: