|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրամիությունը խորապես ափսոսում է Միջերկրական ծովում՝ Հունաստանի և Կիպրոսի տարածքներում, Թուրքիայի ապօրինի գործողությունների շարունակության համար և Անկարային կոչ է անում զերծ մնալ դրանցից ու երկխոսություն սկսել: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքականության գերատեսչության հայտարարության մեջ. հայտնում է ՏԱՍՍ-ը:
«NAVTEX-ի վերջին ծանուցումը և Թուրքիայի շարունակական սեյսմիկ հետազոտությունները, որոնք ազդում են Հունաստանի և Կիպրոսի օֆշորային տարածքների վրա, խիստ ափսոսալի են, հատկապես՝ հաշվի առնելով երկխոսության համար բոլոր մակարդակներում հարթակ ստեղծելու շարունակական կառուցողական ջանքերը», - ասվում է ԵՄ հայտարարության մեջ: