|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Համագործակցությունը Արևելյան Միջերկրականի երկրների միջև հնարավոր չէ ձեռք բերել առանց Թուրքիայի և Հյուսիսային Կիպրոսի թուրքական հանրապետության մասնակցության. հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ-ն Աթենքում կայացած միջերկրածովյան կոնֆերանսում։
Անկարան, հայտարարություն տարածելով ի պատասխան ԵՄ միջերկրածովյան երկրների համատեղ հայտարարությանը, նշել է, որ այդ հանդիպման համար ընդունված հայտարարությունն ու որոշումները Թուրքիայի համար արժեք կամ նշանակություն չունեն:
«Այս ձևակերպումը, որով հանդես է գալիս հույն-կիպրական դուետը Կիպրոսի խնդրի և Արևելյան Միջերկրական ծովի շուրջ՝ մաքսիմալիստական պահանջներով, չի կարող նպաստել տարածաշրջանում խաղաղությանն ու կայունությանը և համագործակցության զարգացմանը: Ինչպես արդեն նշել ենք՝ առանց Թուրքիայի և ՀԿԹՀ-ի, Արևելյան Միջերկրական ծովում համագործակցության իրական միջավայր չի կարող ստեղծվել»,- մեջբերում է Sabah- ը:
Նախարարությունը նաև կարևորել է թուրք նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`Արևելյան Միջերկրական ծովի տարածաշրջանային խորհրդաժողով անցկացնելու առաջարկը: