|
Փոխարժեքներ
08 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.55 |
| EUR | ⚊ | € 444.54 |
| RUB | ⚊ | ₽ 4.9785 |
| GBP | ⚊ | £ 508.19 |
| GEL | ⚊ | ₾ 141.33 |
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ սեպտեմբերի 1-2-ը նրանք Միջերկրական ծովի արևելյան մասում իրականացնելու են ռազմածովային զորավարժություններ՝ մարտական կրակի ուղեկցությամբ:
Արևելյան Միջերկրածովյան տարածաշրջանի վերահսկողությունը վիճարկվում է ինչպես Թուրքիայի, այնպես էլ Հունաստանի կողմից: Երկու երկրներն էլ ՆԱՏՕ-ի անդամ են: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ Անկարան այս ամիս սեյսմիկ-հետախուզական նավ է ուղարկել վիճելի տարածաշրջան: Հունաստանն այդ քայլը համարեց սադրանք: Հինգշաբթի թուրքական նավատորմը տեղեկատվական ծանուցագիր թողարկեց (հայտնի էր որպես Navtex), որը վերաբերում էր Կիպրոսի հյուսիս-արևելք՝ Իսքենդերունի ափին իրականացվելիք վարժանքներին:
Հիշեցնենք, որ օգոստոսի 26-ից 28-ը Իտալիայում, Հունաստանում և Կիպրոսում զորավարժություններ են անցկացվում, որոնց միացել է Ֆրանսիան: Ինչպես ավելի վաղ հայտնել էր Sputnik-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ կողմ է ճկուն մոտեցմանը Թուրքիայի հետ հարաբերությունների խնդիրների լուծման հարցում: