|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիան մտադիր է ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը տեղակայել երկրի հարավային ափերի մերձակայքում, որտեղ իրականացնում է էներգետիկ աղբյուրների որոնողական աշխատանքներ. հաղորդում է Bloomberg-ը, որին այս տեղեկությունները հաղորդել են այդ քննարկումներից տեղյակ 4 հոգի:
Ս-400-ների առաջին խմբաքանակի մատակարարումը նախատեսվում է մոտակա շաբաթների ընթացքում: Ի դեպ, Էրդողանն ու Թրամփը մոտ օրերս կայանալիք G-20 գագաթնաժողովում քննարկելու են համակարգի գնման հարցը:
Թուրքիան սկսել էր հորատման աշխատանքները մայիսի 4-ից, ինչը հակազդեցություն առաջացրեց ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Հունաստանի և ԵՄ անդամ այլ պետությունների կողմից:
Թուրքիայի ՊՆ ղեկավար Հուլուսի Աքարն անցյալ շաբաթ հայտարարել էր, որ համակարգերը կտեղակայվեն Անկարայի, Ստամբուլի մոտակայքում, Ինջիրլիքի ավիաբազայում կամ այլ` դեռևս չորոշված տարածքում: Այդ տարածքը կարող է լինել Թուրքիայում Ռուսաստանի կողմից կառուցվող առաջին ատոմակայանի մոտակայքում` Աքքույուում: