|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը երկիրը որակել է որպես Արևմտյան Ասիայի տարածաշրջանի ամենահզոր խաղացող: Այս մասին հայտնում է իրանական Mehr News գործակալությունը:
«Իրանի Իսլամական Հանրապետության հանգուցյալ հիմնադիր Իմամ Խոմեյնիի մահից երեսուներկու տարի անց հեղափոխությունն ու իսլամական համակարգը դարձել են իսլամի ամենահզոր շարժիչը տարածաշրջանում՝ ջախջախելով համաշխարհային մեծամտության և տարածաշրջանային ռեակցիոն ռեժիմների սանձազերծած բազմաթիվ դավադրություններ և անցնելով բազմաթիվ դժվարություններ»,- ասվում է ԻՊԿԿ-ի հայտարարության մեջ, որը տարածվել է Իմամ Խոմեյնիի մահվան 32-րդ տարեդարձի կապակցությամբ:
Խոսելով իսլամական հեղափոխության էվոլյուցիոն գործընթացում ժողովրդի հիմնարար դերի մասին`ԻՀՊԿ-ն նշել է, որ, անկասկած, այսօրվա անվտանգությունն ու երկրի զսպող իշխանությունը պայմանավորված են Իրանի ժողովրդի դիմադրությամբ և անձնազոհությամբ: