| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  14 տարի առաջ - 2011-09-05 18:42
            14 տարի առաջ - 2011-09-05 18:42  
         
                
            Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը նրանցից է, ովքեր լավ խոսում են, սակայն քիչ գործում: ԱՄՆ դեսպանի հետ հանդիպման ժամանակ այսպիսի գնահատական է տվել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը. ասվում է ԱՄՆ դեսպանի պաշտոնակատար Ջոզեֆ Փենինգթոնի` 2009-ի դեկտեմբերի 22-ով թվագրվող հաղորդագրության մեջ:
«Նա վարչապետին, որին երկրում համարում են բարեփոխումներ իրականացնող, բնութագրեց որպես մարդու, որը լավ խոսում է, սակայն քիչ գործում: Նա նշեց, որե վարչապետին հարցրել է, թե ինչ գործիքներ ու լծակներ են իրեն պակասում կոռուպցիայի եւ օլիգոպոլիաների դեմ պայքարելու համար, սակայն բավարար պատասխան այդպես էլ չի ստացել: «Խոսքերն ու գործերը պետք է համընկնեն»,- ասաց նա: Առանց որեւէ հեգնանքի նա ծիծաղի ենթարկեց վարչապետի առաջարկած օրինագիծը: «Ես նման բաներ չեմ ընդունում»,- հայտարարեց նա»,- գրված է փաստաթղթում:
Որպես մեկնաբանություն` Փենինգթոնը նշել է, որ Հ. Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի ամենահզոր հակառակորդներից է եւ զգուշորեն իր իշխանության հիմքն է գցում. «Նրա բնազդները չի կարելի առաջադեմ համարել (կապերը նրան սովորական ավազակ են անվանում)»: