|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Հրապարակը» գրում է. «Նախօրեին վարչապետն աշխատանքից հեռացրել է մեկ ամիս առաջ իր կողմից նշանակված կադրին՝ կառավարության գործերի կառավարիչ Սարգիս Բաղինյանին:
Նա համարվում էր Տիգրան Սարգսյանի անցանկալի կադրերից, նախկինում քաղաքաշինության նախարարության ԾԻԳ-ի տնօրենն էր եւ ատկատների թեմաների սրման հետեւանքով էր պաշտոնանկ եղել: Հովիկ Աբրահամյանն էլ, նախկին վարչապետի «ինադու», Բաղինյանին գործի էր ընդունել:
Կառավարությունից չմանրամասնեցին պատճառը, միայն ասացին. «Իր դիմումի համաձայն է ազատվել»: